211652_close_icon
views-count1294 դիտում article-date 13:06 05-02-2021

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Գրեգորի Միքսի հետ քննարկել է հետպատերազմյան իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Գրեգորի Միքսի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության պաշտոնական էջը: Դեսպանը շնորհավորել է կոնգրեսականին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղուն աշխատանք: Վարուժան Ներսիսյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ ներգրավվածության կարևորությունը՝ հանուն ղարաբաղյան հակամարտության տևական ու կայուն հանգուցալուծման: Քննարկվել են նաև երկու երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների միջև համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր