211652_close_icon
views-count1825 դիտում article-date 23:22 29-09-2019

Թեհրանը ներկայացրել է միջուկային գործարքի շուրջ պարտավորությունների կատարման նախապայմանները

Թեհրանը ներկայացրել է միջուկային գործարքի շուրջ պարտավորությունների կատարման նախապայմանները: Իրանական կողմի ներկայացուցչի խոսքերով, դրա համար նախևառաջ ԱՄՆ-ը պետք է վերադառնա համաձայնագրին, որից դուրս եկավ 2018 թվականին: Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է Իրանին փոխհատուցում վճարի՝ պատժամիջոցների պատճառով կրած վնասի համար՝ 50 մլրդ դոլարի չափով: Այս մասին հայտնել է Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային: «Ամերիկացիների կարծիքով, ներմուծման և արտահանման բոյկոտը պետք է խաթարի Իրանի առևտուրը և երկրին հարյուրտոկոսանոց բոյկոտի հասցնի: Մենք հենց սկզբից ենք հայտնել, որ նման գործողությունները անպատասխան չեն մնա», ասել է Ռեզային:

Նմանատիպ նյութեր