Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետեւելու. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով ժամանել է ռազմավարական զորավարժությունների վայր: Նրան դիմավորել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Վարչապետին ուղեկցում էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրանք այցելել են հավաքի վայր, ապա ճաշարան:
«Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետևելու»,- գրել է նա Facebook-ի իր էջում և [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2614016655308750/]ուղիղ եթեր[/url] մտել: