211652_close_icon
views-count7929 դիտում article-date 18:59 13-11-2014

ՀՀ Նախագահը ԼՂՀ-ում հետևել է զորավարժությունների ընթացքին, խրախուսել առավել աչքի ընկած զինծառայողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է ԼՂՀ կենտրոնական հատվածում պաշտպանության բանակի ստորաբաժանումների անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին: Ինչպես տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը, ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են նաև ռազմական մի շարք նոր օբյեկտների բացմանը, ծանոթացել զինծառայողների առօրյային, սոցիալ-կենցաղային պայմաններին, այնուհետև այցելել են պաշտպանության բանակի հրամանատարական կետ՝ ունկնդրել ՊԲ հրամանատարի որոշումը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/13/33326/]հայտնել էինք[/url], ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր