1811 դիտում
16:57 27-09-2019
Կաթնարդյունաբերության խնդիրներին նվիրված հայ- հոլանդական գործարար սեմինար է անցկացվել Նիդերլանդներում
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-26-ը, Հոլանդական ձեռնարկությունների գործակալության նախաձեռնությամբ, կաթնարդյունաբերության ոլորտում հայ-hոլանդական համագործակցության ընդլայնման նախագծի շրջանակում, գտնվում էր Նիդերլանդերում։ Հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Պատվիրակության կազմում էին AM Partners ընկերության ղեկավար Վահե Մամբրեյանը և CARD կազմակերպության տնօրեն Գագիկ Սարդարյանը։
Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Նիդերլանդական ներդրումային բանկում, ինչպես նաև Ֆրիսլանդ նահանգի կաթնարդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Սեպտեմբերի 26-ին Հեռենվեն քաղաքում տեղի է ունեցել կաթնարդյունաբերության և հարակից ոլորտները ներկայացնող շուրջ երեք տասնյակ խոշոր հոլանդական ընկերությունների մասնակցությամբ գործարար սեմինար, որի նպատակն էր ներկայացնել BLES Dairies խորհրդատվական կազմակերպության կողմից Հայաստանի կաթնարդյունաբերության ոլորտի և հոլանդական ընկերությունների գործունեության ներուժի վերաբերյալ պատրաստված համապարփակ զեկույցը։
Սեմինարի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին ու այն կյանքի կոչելուն աջակցած բոլոր կողմերին` Հոլանդական ձեռնարկությունների գործակալությանը, ՀՀ-ում Նիդերլանդների նախկին դեսպան Յոս Դաումային, Նիդերլանդների դեսպանության գյուղատնտեսական խորհրդական Մեուս Բրուերին, BLES Dairies-ի տեխնիկական տնօրեն Մարտին դե Յոնգին, դեսպանն ընդգծել է, որ նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է կաթնարդյունաբերությամբ զբաղվող հոլանդացի գործարարներին ներկայացնելու Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները։ Հավելելով, որ կաթնարդյունաբերությունը Հայաստանի գյուղատնտեսության առանցքային ոլորտներից է, նա նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն ու աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ հեռանկարներ են բացում հոլանդացի գործարարների համար՝ Հայաստանի միջոցով մուտք գործելու անհասանելի շուկաներ։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը հանդես է եկել Հայաստանի կաթնարդյունաբերության ոլորտի, գյուղատնտեսության բնագավառում պետական քաղաքականության և իրականացվող խթանման ծրագրերի մասին համապարփակ ելույթով։
Հայաստանի կաթնարդյունաբերության և հոլանդական ընկերությունների համար առկա հնարավորությունները ներկայացրել է զեկույցի հեղինակ Մարտին դե Յոնգը։ Ելույթներով հանդես են եկել նաև «CARD» Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի տնօրեն Գագիկ Սարդարյանը՝ ներկայացնելով Հայաստանում կաթնարդյունաբերության ոլորտում ներդրումներ անելու առավելություններն ու փորձի փոխանակման կարևորությունը։ Հոլանդական PUM կազմակերպության հայաստանյան ծրագրերի համակարգող Յան Դուքսենը ներկայացրել է իրենց՝ Հայաստանում շուրջ 15 տարվա արդյունավետ գործունեության փորձը, իսկ Նիդերլանդական ձեռնարկությունների գործակալության ներկայացուցիչը ներկաներին տեղեկացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու պարագայում՝ գործակալության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության գործիքների մասին։
Մի շարք հոլանդական ընկերությունների ներկայացուցիչներ կիսվել են Հայաստանում իրենց գործունեության փորձառությամբ։
Սեմինարի երկրորդ հատվածում Հայաստանի պատվիրակության անդամներն ու զեկույցի հոլանդացի հեղինակները պատասխանել են հոլանդացի գործարարներին հուզող մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերել են ներդրումների իրարանցման ընթացակարգին, Հայաստանի ֆինանսական շուկային և կաթնարդյունաբերությանն առնչվող մասնագիտական խնդիրներին։
Նախաձեռնությունը շարունակական է, և նոյեմբերին նախատեսվում է հայկական կաթնարդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչների այցելությունը Նիդերլանդներ։
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
21:38 19-09-2014
Տարածաշրջանային սեմինար՝ նվիրված տիեզերական տեխնոլոգիաների հրատապ խնդիրներին․ տեսանյութ
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին