1138 դիտում
21:38 19-09-2014
Տարածաշրջանային սեմինար՝ նվիրված տիեզերական տեխնոլոգիաների հրատապ խնդիրներին․ տեսանյութ
Երևանում սեպտեմբերի 17-19-ը տեղի ունեցավ «Տիեզերական հեռանկարային տեխնոլոգիաներ» թեմայով տարածաշրջանային սեմինար, որին մասնակցում էին Հեռահաղորդակցության միջազգային միությանն (ՀՄՄ) անդամակցող ԱՊՀ երկրների շուրջ 50 ներկայացուցիչներ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից սեմինարի մասնակիցներին ողջունեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը. «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը բարձր է գնահատում Հայաստանում նմանատիպ սեմինարի անցկացումը, որն ուղղված է կապի և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացմանը։ Մենք ուրախ ենք Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցության համար և հուսով ենք, որ հետագայում ևս միասնաբար աշխատանքներ կտանենք ոլորտի զարգացման ուղղությամբ»։
Հեռահաղորդակցության միջազգային միության անունից ներկաներին ողջունեց ՀՄՄ ռադիոկապի բյուրոյի տնօրեն Ֆրանսուա Ռանսին։
Տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտներից է։ Նման ներկայացուցչական սեմինարի անցկացումը միտված է ամրապնդելու Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը: Այն նոր հեռանկարներ կբացի ԱՊՀ երկրների հետ համագործակցության համար։
«Այս սեմինարը նվիրված էր տիեզերական տեխնոլոգիաների հրատապ խնդիրներին, ինչը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար։
Ուղեծրում Հայաստանի արբանյակի տեղադրման ուղղությամբ համապատասխան ստորաբաժանումների կողմից ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում՝ նպատակ ունենալով ստեղծել մի կազմակերպություն, որում ներգրավված կլինի հայ աստղաֆիզիկոսների, ռադոֆիզիկոսների ամբողջ ներուժը»,-նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի էլեկտրահաղորդակցության գծով խորհրդական Ալբերտ Նալբանդյանը ։
«ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության նախաձեռնած այս սեմինարն անչափ կարևոր նշանակություն ունի, քանի որ հաջորդ տարի անցկացվելու է Ռադիոկապի համաշխարհային կոնֆերանս, որտեղ քննարկվելու են սեմինարի երեք օրերի ընթացքում արծարծված հարցերը: Ներկայում հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց արբանյակային տեխնոլոգիաների։ Հայաստանի նման լեռնային ռելիեֆ ունեցող երկրի համար այդ տեխնոլոգիաների կիրառումն անհրաժեշտություն է»,-ասաց Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ երկրների ղեկավար Օրոզոբեկ Կայիկովը։
Սեմինարի ռուս մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին օգնել Հայաստանին՝ ունենալու արբանյակային կապի ամենաարդիական միջոցները:
Եռօրյա սեմինարի ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ զեկույցներ տիեզերական կապի ու տեխնոլոգիաների արդի հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ։
Սեմինարի ավարտին ընդունվեց հռչակագիր:Մանրամասները՝ տեսանյությում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1607 դիտում
20:59 21-03-2014
Տիեզերական ձմեռն ավարտվեց, սկսվում է տիեզերական գարունը. տեսանյութ
1808 դիտում
16:57 27-09-2019
Կաթնարդյունաբերության խնդիրներին նվիրված հայ- հոլանդական գործարար սեմինար է անցկացվել Նիդերլանդներում
Այս բաժնից
781 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
889 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
637 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին