1576 դիտում
11:35 27-09-2019
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հեռագրում ասված է.
«Մեծ տխրությամբ և ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին:
Ֆրանսիան կորցրեց մեծ պետական այրի: Ողջ կյանքը նվիրելով Ֆրանսիային և մարմնավորելով նաև Ֆրանսիայի մեծությունը՝ նա էլ ավելի բարձրացրեց Ֆրանսիայի հեղինակությունը միջազգային հանրության առջև զուգակցելով հայրենիքին իր անմնացորդ ծառայությունը այլ ժողովուրդների իրավունքների ու ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քայլերով։
Հայ ժողովուրդը չի մոռանա նախագահ Շիրակի անկեղծ բարեկամությունը, նրա վճռական ներդրումը Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու հարցում և նրա միջնորդական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Հայ ժողովուրդը երախտապարտ է Շիրակին նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ գործադրած ջանքերի, այդ թվում՝ Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի մշակութային կոթողների նկատմամբ նրա անձնական ուշադրության համար։
Նախագահ Շիրակը, հիրավի, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր։ Մենք մեծ ջերմությամբ ենք հիշում նրա պետական այցը Հայաստան, իր մասնակցությամբ Երևանում Ֆրանսիայի հրապարակի բացումը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի տարվա աննախադեպ անցկացումը։
Հայտնում եմ իմ խորին ցավակցությունները ֆրանսիացի բարեկամ ժողովրդին, ֆրանսիական պետությանը և Շիրակի ընտանիքի անդամներին ու ընկերներին։ Հայ ժողովուրդը հավասարապես սգում է ականավոր պետական գործչի ու մեծ անհատի մահը»։
Նմանատիպ նյութեր
1497 դիտում
22:34 26-09-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ժակ Շիրակի ընտանիքին
3536 դիտում
20:56 30-08-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ
7139 դիտում
10:17 07-10-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
343 դիտում
17:42 20-09-2024
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
463 դիտում
16:33 20-09-2024
Արցախը Հայաստանի մաս առաջին անգամ ճանաչել է Եվրախորհրդարանը՝ 1988 թվականին. Աշոտյան