1842 դիտում
23:44 26-09-2019
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են ոստիկանություն հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Եղեգնաձորի մի բնակիչ կամավոր հանձնել է «Իժ» տիպի 12 մմ տ/չ որսորդական ողորկափող հրացան:
Վայոց ձորի մարզում նույն օրն ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել նաև մեկ այլ քաղաքացի:
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ջերմուկի բաժնի և ՃՈ 2-րդ գումարտակի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 21-ի սահմաններում բաժին է ներկայացել Կարմրաշեն գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի երկու փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 335 փամփուշտ:
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:
Կրկին հիշեցնում ենք. քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4087 դիտում
20:03 17-08-2016
Ոստիկանություն ներկայացած քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
778 դիտում
11:54 03-09-2019
Գյումրիում կամավոր զենք-զինամթերք են ոստիկանություն հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1218 դիտում
15:21 25-01-2014
Քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել