Արտառոց դեպք Անգլիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտառոց դեպք է գրանցվել Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ փուլի «Բերտոն»-«Բորնմութ» հանդիպման (0:2) ժամանակ:
Խաղը 3 անգամ ընդհատվել է լուսավորման խնդիրների պատճառով, որի արդյունքում մրցավարը խաղի հիմնական ժամանակին ավելացրել է ռեկորդային 28 րոպե:
Ընդ որում, մրցավարը ցանկացել է դադարեցնել խաղը, սակայն Անգլիայի Ֆուտբոլային լիգայից նրան տեղեկացրել են, որ հանդիպումը կարելի է դադարեցնել կամ մեկ այլ օր տեղափոխել միայն 30 րոպե և ավելի ձգձգվելու դեպքում:



