211652_close_icon

Հերթական գողության դեպքը՝ Երևանում․ շենքի բակից գողացել են «Chevrolet Volt»-ի լուսարձակը և վնասել թափարգելը․ վնասը կազմում է մոտ 300 հազար դրամ

views-count1855 դիտում article-date 19:23 23-12-2025
Դեկտեմբերի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 30-ամյա Գարիկ Գ․-ն և հայտնել, որ դեկտեմբեր 14-ի ժամը 22։30-ից մինչև դեկտեմբերի 15-ը ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մառի նրբանցքի շենքերից մեկի բակում կայանված իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի դիմացի ձախակողմյան լուսարձակը և վնասել թափարգելը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ տուժողը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նշված արարքը կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր