1788 դիտում
17:54 25-09-2019
Սպա Արա Մխիթարյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հոսպիտալ․ գրություն է ուղարկվել Դատախազություն
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/25/1136088/?fbclid=IwAR3QHtY6cQqKFa4itVmqzpFvrUa4e09eWfcAy_xN2CObOu6ubynwtvTb26w]միջադեպից [/url]տուժած սպա Արա Մխիթարյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ։
Նրանք հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող բժշկական անձնակազմի և հոսպիտալի ղեկավարության հետ, տեղեկություններ ստացել նրա առողջական վիճակի և տրամադրվող բժշկական օգնության մասին:
Բացի դրանից, կապ է հաստատվել փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծնողի հետ, ով դժգոհություններ չի հայտնել զինվորական հոսպիտալում որդուն տրամադրվող բժշկական օգնության առնչությամբ, սակայն պնդել է, որ իրենց համար առաջնային կարևորության հարց է դեպքի առիթով հարուցված քրեական գործի օբյեկտիվ քննությունը և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը։
Հարուցված քրեական գործի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով համապատասխան հարցադրումներով գրություն է ուղարկվել Գլխավոր դատախազություն:
Նմանատիպ նյութեր
1705 դիտում
15:42 17-11-2016
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ
Այս բաժնից
874 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1240 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
748 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ