211652_close_icon

Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները, այո, տեղեկություններ են հավաքում և փոխանցում. Փաշինյան

views-count466 դիտում article-date 14:48 25-12-2025
Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները, այո, տեղեկություններ են հավաքում և փոխանցում և այս պահին հրապարակային հայտնի տեղեկությունից ավելի այլ տեղեկություն չեմ կարող հայտնել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել էր: Նա ունեցել էր շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:

Հիշեցնենք, որ 2023թ. սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան տեղափոխվելիս ադրբեջանցիները Վագիֆ Խաչատրյանին գերեվարել են Հակարի կամրջի ապօրինի անցակետում:

Նմանատիպ նյութեր