USAID-ն պատրաստվում է Վենեսուելայի ընդդիմությանն 52 մլն դոլար հատկացնել
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստվում է ընդլայնել Վենեսուելայի ընդդիմությանը տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական [url=https://www.usaid.gov/news-information/press-releases/sep-24-2019-usaid-announces-52-million-development-assistance-programs-inside]կայքում[/url]:
Նման հայտարարությամբ է հանդես եկել USAID-ի ղեկավար Մարկ Գրինը:
Նշվում է, որ գործակալությունը պատրաստվում է 52 մլն դոլար հատկացնել Վենեսուելայի ընդդիմությանը:
Դրամական միջոցները կտրամադրվեն «Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյին, նրա կառավարությանը և երկրի ժողովրդին օգնելու նպատակով»:
«Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Խուան Գուաիդոյի ժամանակավոր կառավարությանը, ժողովրդավարական ճանապարհով ընտրված Ազգային ասամբլեային: Վենեսուելայի ժողովուրդն այս տարիներին բավականաչափ տուժել է, և այժմ ժամանակն է, որ պետությունը վայելի լիակատար խաղաղություն, ազատություն և բարգավաճում՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված և քաղաքացիների հանդեպ արձագանքող կառավարության ներքո: Այսօրվա հայտարարությունը ևս մեկ օրինակ է՝ այդ երկրի վերականգնման գործում վենեսուելացիներին օգնություն ցուցաբերելու մեր հանձնառության մասին»,- ասված է հայտարարության մեջ: