Ավստրալիայի կառավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ 8 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Իրաքին
Հունիսի 2-ին Ավստրալիայի կառավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ 8 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Իրաքին շտապ կարգով պարենային օգնություն ցուցաբերելու համար:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Ջուլի Բիշոպը, ով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի մասնակից-երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների նիստին մասնակցելու: