211652_close_icon

Գվարդիոլայի հաջորդ թիմը կարող է դառնալ «Յուվենտուսը»

views-count1750 դիտում article-date 21:26 24-09-2019
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անգլիական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո կարող է գլխավորել «Յուվենտուսը», հայտնում է Armsport.am-ը։ Դեռևս մարտին Գվարդիոլան հանդիպել էր «բիանկոներիների» փոխտնօրեն Պավել Նեդվեդի հետ, ով առաջարկել էր իսպանացի մասնագետին գլխավորել թուրինյան ակումբը։ Այդ ժամանակ «Յուվենտուսը» դեռևս մարզում էր Մասիմիլիանո Ալեգրին։ Գվարդիոլան, սակայն, մերժել էր Նեդվեդի առաջարկի՝ հայտնելով վերջինիս, որ չի պատրաստվում հեռանալ «Ման․ Սիթիից», քանի որ այնտեղ նրան հարգում ու գնահատում են։ Հաղորդվում է, որ Գվարդիոլան ամեն դեպքում հավաստիացրել է Նեդվեդին, որ իրեն գրավում է Իտալիայում աշխատելու գաղափարը։ Իսպանացի մասնագետը «Ման․ Սիթիի» հետ պայմանագրի ավարտից հետո կարող է գլխավորել «Յուվենտուսը»։

Նմանատիպ նյութեր