Մեծ Բրիտանիան կարող է դառնալ ԻՊ-ի հարձակման հաջորդ թիրախը. CNN
Մեծ Բրիտանիան, որը երեկ միացավ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, կարող է դառնալ ահաբեկիչների հարձակման հաջորդ թիրախը, հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը, վկայակոչելով իր հետախուզական աղբյուրներին, հայտնել է, որ ներկա պահին ԻՊ-ի շարքերում Մեծ Բրիտանիայի շուրջ 700 քաղաքացի է կռվում, ովքեր կարող են վերադառնալ երկիր և իրականացնել հարձակումներ, որոնք կատարվեցին Փարիզում, նոյեմբերի 13-ին:
Նշվում է, որ այս պահին իրավապահները չեն կարողանում հայտնաբերել Ֆրանսիայի ահաբեկչությունների հետ կապ ունեցող բոլոր անձանց, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայի տարածքում։