211652_close_icon
views-count20778 դիտում article-date 19:16 24-09-2019

Վերջին ամիսներին մարզերում ավելացել են մահվան ելքով վրաերթերը ու դրա մեղավորը մեծ մասում «Մաուգլու նման» երկաթե արգելապատնեշի վրայով անցնող հետիոտներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է, որպեսզի ոչ միայն վարորդները, այլ նաև հետիոտները պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, քանի որ հանրապետությունում տեղի ունեցած վրաերթերի, այդ թվում՝ մահվան ելքով, որոշ դեպքերում իրենց մեղքի բաժինն ունեն նաև հետիոտները, երբ նրանք չթույլատրված վայրերից, այդ թվում՝ գիշերայի ժամերին, հայտնվում են վարորդի ավտոմեքենայի առաջ: Պետք է ցանկացած հետիոտն իմանա, որ ինքը նաև վարորդ է: Նույնը պետք է իմանա նաև վարորդը: Վերջին ժամանակներում հանրապետության մարզերում բազմաթիվ վրաերթեր են տեղի ունեցել, ցավոք, նաև մահվան ելքով ու կարելի է միանշանակ պնդել, որ այդ վրաերթերի մեծ մասում մեղավոր են հետիոտները, ովքեր ճանապարհը փորձում են անցնել «Մաուգլու նման»՝ թռնելով մայրուղին բաժանող երկաթե արգելապատնեշների վրայով: Միայն այս տարի նման ձևով ճանապարհն անցնելու պատճառով հանրապետությունում տեղի են ունեցել 10-ից ավելի մահվան ելքով վրաերթեր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+

Նմանատիպ նյութեր