2740 դիտում
21:20 25-02-2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Դաշնության խորհրդի նախագահը, ողջունելով Ազգային ժողովի պատվիրակությանը, գոհունակություն է հայտնել, որ ԱԺ նախագահն իր առաջին աշխատանքային այցը կատարում է Ռուսաստանի Դաշնություն, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը: Այս համատեքստում Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ փետրվարի 27-ին Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի նախագահի սպասվող ելույթը բացառիկ բնույթ ունի:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին՝ Դաշնության խորհրդի նախագահը կարեւորել է դրանց բացառապես խաղաղ բնույթը եւ համապասխանությունը սահմանադրաիրավական կանոնակարգումներին:
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով տիկին Մատվիենկոյին հրավերի համար, բարձր է գնահատել երկու խորհրդարանների միջեւ տարիներ շարունակ առկա փոխգործակցության մակարդակը եւ հավաստիացրել, որ նոր գումարման Ազգային ժողովը շահագրգռված է ռուսաստանյան գործընկերների հետ կառուցողական երկխոսություն ծավալել ու պատրաստ է առավել խորացմանը՝ օրակարգում ներառելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի շրջանակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը նշել է, որ արդեն իսկ մեկնարկել են 7-րդ գումարման Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովների կազմերի ձեւավորման աշխատանքները եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում արդեն հնարավորություն կստեղծվի գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որը շուրջ մեկ տարի շարունակ տարբեր պատճառներով հետաձգվել է:
Մտքերի փոխանակման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահությունը վստահել երկու երկրների խորհրդարանների փոխնախագահներին: Միեւնույն ժամանակ կարեւորվել է երկու օրենսդիր մարմինների գործընկեր հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների ամրապնդումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3045 դիտում
17:16 03-07-2020
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
2344 դիտում
18:38 12-10-2020
ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1066 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային