2980 դիտում
15:29 24-09-2019
ՀՖՖ-ի պարզաբանումը, թե ինչու Մխիթարյանը և Գյուլբուդաղյանցը չեն մասնակցել FIFA The Best քվեարկությանը
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Միլանում ամփոփվեց FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունը:
Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և ավագ Հենրիխ Մխիթարյանը քվեարկությանը չէին մասնակցել: Այս հարցով [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/24/hff/1019417]ArmSport.am[/url]-ը դիմեց ՀՖՖ մամուլի ծառայություն՝ պաշտոնական մեկնաբանություն ստանալու:
«Ֆուտբոլային հանրության հարգելի անդամներ,
Երեկ Իտալիայի Միլան քաղաքում կայացավ The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխությունը: Ըստ կանոնակարգի, մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անվանակարգում քվեարկում են ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների ներկայացուցիչները (ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, ավագը և մեդիայի 1 ներկայացուցիչ):
2019 թ. օգոստոսին ՀՖՖ-ն ունեցավ սերվերի հետ կապված տեխնիկական խնդիրներ: Հենց այդ ժամանակահատվածում է ՖԻՖԱ-ն ուղարկել քվեարկության համար նախատեսված նամակ-ձևաթուղթը, որը չի հասել հասցեատիրոջը և հենց այդ պատճառով էլ ՀՖՖ-ն չի ներկայացրել քվեարկության իր տարբերակները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ չկա որևէ միտում՝ հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարիներին ՀՖՖ-ն մշտապես ներկայացրել է քվեարկության իր տարբերակները: Հայցում ենք ֆուտբոլային հանրության, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի և ավագի ներողամտությունը և հավաստիացնում, որ հետագայում հետամուտ կլինենք քվեարկության պատշաճ իրականացմանը», - նշել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
1726 դիտում
17:07 16-12-2020
Հայաստանը մասնակցել է ՖԻՖԱ-ի The Best քվեարկությանը
2501 դիտում
19:49 31-07-2019
FIFA The Best. Հայտնի են Լավագույն ֆուտբոլիստ մրցանակի հավակնորդները
Այս բաժնից
3709 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2701 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2479 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ