211652_close_icon
views-count1519 դիտում article-date 17:07 16-12-2020

Հայաստանը մասնակցել է ՖԻՖԱ-ի The Best քվեարկությանը

Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները քվեարկել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների համար: Դեկտեմբերի 17-ին ՖԻՖԱ-ն հրապարակելու է The Best FIFA Football Awards-ի դափնեկիրների անունները 6 անվանակարգերում (տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ, լավագույն ֆուտբոլիստուհի, կանանց ֆուտբոլի մարզիչ և կին դարպասապահ): Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները: Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը և ավագ Օլգա Օսիպյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը: Խոակին Կապառոս Լավագույն ֆուտբոլիստ 1. Սերխիո Ռամոս 2. Ռոբերտ Լևանդովսկի 3. Լիոնել Մեսսի Լավագույն մարզիչ 1. Խուլյեն Լոպետեգի 2. Հանս-Դիտեր Ֆլիկ 3. Զինեդին Զիդան Լավագույն դարպասապահ 1. Կեյլոր Նավաս 2. Յան Օբլակ 3. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն Հենրիխ Մխիթարյան Լավագույն ֆուտբոլիստ 1. Ռոբերտ Լևանդովսկի 2. Կիլիան Մբապպե 3. Տիագո Ալկանտարա Լավագույն մարզիչ 1. Հանս-Դիտեր Ֆլիկ 2. Յուրգեն Կլոպ 3. Խուլյեն Լոպետեգի Լավագույն դարպասապահ 1. Մանուել Նոյեր 2. Կեյլոր Նավաս 3. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն Մանուկ Սարգսյան Լավագույն ֆուտբոլիստուհի 1. Պեռնիլ Հարդեր 2. Լյուսի Բրոնզ 3. Դելֆին Կասկարինո Լավագույն մարզիչ 1. Ստեֆան Լերկ 2. Սարինա Վիգման 3. Ժան-Լյուկ Վասեր Լավագույն դարպասապահ 1. Կրիստիան Ենդլեր 2. Էլի Ռոբակ 3. Անն-Կատրին Բերգեր Օլգա Օսիպյան Լավագույն ֆուտբոլիստուհի 1. Պեռնիլ Հարդեր 2. Վենդի Ռենար 3. Լյուսի Բրոնզ Լավագույն մարզիչ 1. Ժան-Լյուկ Վասեր 2. Սարինա Վիգման 3. Ստեֆան Լերկ Լավագույն դարպասապահ 1. Սարա Բուադդի 2. Հեդվիգ Լինդալ 3. Ալիսա Նահեր

Նմանատիպ նյութեր