211652_close_icon
views-count2210 դիտում article-date 19:49 31-07-2019

FIFA The Best. Հայտնի են Լավագույն ֆուտբոլիստ մրցանակի հավակնորդները

ՖԻՖԱ-ն թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հրապարակել է այն 10 ֆուտբոլիստների անունները, որոնք տեղ են գտել The Best մրցանակի հավակնորդների ցանկում, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/07/31/thebest1/1001785]Armsport.am[/url]-ը: Օրացույցային տարվա արդյունքներով նոմինանտների թվում են՝ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»/«Բարսելոնա»), Մաթեյս դե Լիգտ («Այաքս»/«Յուվենտուս»), Էդեն Ազար («Չելսի»/«Ռեալ»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Սադիո Մանե («Լիվերպուլ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Մոհամեդ Սալահ, Վիրջիլ վան Դեյք (երկուսն էլ «Լիվերպուլ»): Մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 23-ին, Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում:

Նմանատիպ նյութեր