FIFA-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում
Համաշխարհային ֆուտբոլը ղեկավարող կազմակերպության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Եվրախորհրդարանը բանաձև ընդունել, որով սատարել է 2018թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության հնարավոր տեղափոխությանը, եթե ապացուցվի, որ դրա անցկացման իրավունքը Ռուսաստանին ապօրինի է տրվել:
Եվրապատգամավորները ողջունում են FIFA-ի հանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը՝ աուդիտի վերաբերյալ: Բանաձը նաև պարունակում է Յոզեֆ Բլատերի անհապաղ հրաժարականի կոչ:
Ի դեպ, FIFA-ի հասարակության հետ կապերի տնօրենը հրաժարական է տվել: