211652_close_icon
views-count30684 դիտում article-date 22:23 23-09-2019

Երևանում բախվել են Mitsubishi-ն, BMW-ն, Opel-ն ու Honda մոպեդը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյում Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում Ռոստովյան փողոցում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 34-ամյա Ս. Մ.-ի վարած Mitsubishi մակնիշի 74 QQ 444 համարանիշի, Երևանի բնակիչներ, 34-ամյա Հ.Հ.-ի վարած BMWմակնիշի 50 AN 505 համարանիշի, 64-ամյա Գ. Մ.-ի վարած Opel մակնիշի 8140 HW համարանիշի և 25-ամյա Տ.Մ.-ի վարած Honda մակնիշի մոպեդը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Տ. Մ.-ն և Ս.Մ.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 39-ամյա Ս. Բ.-ն տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ վարորդներից Գ. Մ.-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր