211652_close_icon
views-count14563 դիտում article-date 10:52 02-12-2021

Երևանում բախվել են Kia Forte-ն ու Honda մակնիշի մոպեդը. մոպեդը կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:25-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա  Կարեն Մարգարյանի վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենան և  30-ամյա Հարություն Հաբեշյանի վարած  Honda մակնիշի մոպեդը:

Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է:

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մոպեդավարին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային:

 Տեղում բժիշկները առաջին օգնությունն են ցուցաբերել նրան, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկայի ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝  գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Փաստի  առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Սևան Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր