5537 դիտում
22:28 23-09-2019
Երևանում իր տեսարժան շոուով ելույթ կունենա ինքնատիպ արտիստ Անատոլի Եվդոկիմովը
Նոյեմբերի 15-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ժամը 19:00 և Գալերեա ակումբում ժամը 22:00-ին իր տեսարժան շոուով ելույթ կունենա ինքնատիպ արտիստ, շոումեն Անատոլի Եվդոկիմովը` Եվդոկիմով շոու հանրահռչակ պարոդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1 դերասան՝ 1000 կերպար: Իհարկե, ելույթը լինելու է ոչ միայն Եվդակիմովի, այլ նրա ողջ թատերախմբի մասնակցությամբ:
Եվդակիմով շոուն պարային, թատերականացված ներկայացում է, որի ընթացքում նաև ճանաչված մարդկանց նմանակումներ են կատարվում: Նմանակումների հայտնի շոուն արդեն նվաճել է եվրոպացիներին ու ամերիկացիներին: Նրանք հեշտությամբ ելույթ են ունենում ինչպես մեծ, այնպես էլ ակումբային բեմերում:
Եվդոկիմով շոուն ներկայացնում են 8 վառ ծրագիր-ներկայացում՝ Գեթսբի, Դիսկո, Կինո, Տարվա երգ, Հելոուին կամ ուրբաթ 13, Հեքիաթներ, Դիվաս ոճերում (յուրաքանչյուրը 45 րոպե տևողությամբ` առանց դադարի):
Իրապես վառ, որակյալ և գլխավորը՝ պրոֆեսիոնալ շոու կարելի է տեսնել հիմնականում խոշոր քաղաքներում: Հյուրախաղերի ընթացքում դերասանները, չնչին բացառությամբ, ներկայացնում են բավականին համեստ ծրագրեր. անկախ բնակության վայրից՝ հանդիսատեսը սիրում է գեղեցկություն և սեքսուալություն: Եկել է ժամանակը, երբ հանրությունը ցանկանում է տեսնել այնպիսի բեմականացում, որը կցնցի, կհիացնի, կոգևորի և կհրահրի:
Հանդիսատեսն ուզում է էմոցիաներ, տպավորություններ և տոնի չընդհատվող զգացում: Այդ ամենը բնորոշ է Անատոլի Եվդոկիմովի շոուին, որը Ռուսաստանում միակն է, որ որպես երկրի լավագույն շոու 2 անգամ արժանացել է NIGHT LIFE AWARDS
մրցանակին:
Անատոլի Եվդոկիմովի ստեղծագործական կենսագրությունը սկսվել է մինչ սեփական շոու հիմնելը: Նրա առաջին ելույթները մենաներկայացումներ էին. բեմում մարմնավորել է այնպիսի հանրահայտ երգչուհիների, ինչպիսիք են, օրինակ, Թոնի Բրեքսթոնը, Ուիթնի Հյուսթոնը, Թինա Թյորները, որոնց ձայները ;կոտրում են միլիոնավոր մարդկանց սրտեր: Այնուհետև նա եղել է «Фабрика Грез» կոլեկտիվի մենակատարը:
Եվ ահա 4 տարի առաջ Անատոլին ստեղծեց շոու, որում նա ոչ միայն մենակատար է, այլև՝ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, ոճաբան և կոստյումների դիզայներ: Սկզբում նա չէր էլ ենթադրում, որ նմանակելու է, օրինակ Մաշա Ռասպուտինային, սակայն վերջինիս կերպարանավորելուց հետո հայտնվեցին Պիեխան, Գուրչենկոն, Ռոտարուն… Այդպես ծնվեցին «DIVAS SHOW» և «ПЕСНЯ ГОДА» ծրագրերը:
«Ես երկար եմ աշխատում յուրաքանչյուր կերպարի վրա, դիտում եմ տեսագրությունները, անձամբ փորձարկում, առանձնացնում բնորոշ շարժումները: Կան շատ էմոցիոնալ և ինքնատիպ արտիստներ, օրինակ՝ Թինա Թյորները, որոնց հեշտ է նկատել: Բայց կան նաև այնպիսիները, որոնց ներկայացնելը դյուրին չէ: Ստիպված ես լինում գտնել նուրբ երանգներ: Իսկ ամենամեծ հաճոյախոսությունը լինում է այն, որ համերգից հետո հանդիսատեսը մոտենում և շնորհակալություն է հայտնում սեփական աչքերով Ուիթնի Հյուսթոնին, Էդիթ Պիաֆին, Մադոննային, Էդիտա Պիեխային ու Սոֆիա Ռոտարուին տեսնելու համար>>,-
ասում է Անատոլին:
Անատոլի Եվդոկիմովի շոուն համարձակորեն կարելի է անվանել Ռուսաստանում ամենաթանկարժեքներից մեկը, քանզի դրանում օգտագործվում են ձեռագործ հանդերձանք, հատուկ շոուի համար մշակված ինքնատիպ կոստյումներ, անհամար քանակությամբ բյուրեղներ և որ ամենակարևորն է՝ բեմում են լինում հավերժ երիտասարդ կանայք:
2010 թվականի ամռանը Անատոլի Եվդոկիմովը ներկայացրեց <<Եվդոկիմով շոու>>-ի նորացված կազմը, որում տղամարդկանց բալետից բացի ներգրավվել են նաև երկու աղջիկներ: Մարգարիտան և Օլգան ոչ միայն բարձրակարգ պարուհիներ են, այլև՝ գեղեցկության բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ: Այդ վճռական քայլը ավելի վառ երանգներ, դիտարժանություն, դինամիկություն և գեղագիտություն են հաղորդել Եվդոկիմով շոուին, իսկ տղամարդ հանդիսատեսները արժանիորեն գնահատել են աղջիկների գեղեցկությունը:
Անատոլի Եվդոկիմովը վաղուց արդեն դուրս է եկել ակումբային բեմի սահմաններից. Նրա ներկայացումներն անցնում են համերգային մեծ դահլիճներում:
2007 թվականին տեղի ունեցավ երկար սպասված մոսկովյան մենահամերգը և Սաունդթրեք նոր շոուի շնորհանդեսը, իսկ արդեն 2008 թվականի մարտի 8-ին կանանց համար նոր ծրագրով հանդես եկան, որը կոչվում էր Էվոլյուցիա, կամ կինը՝ տղամարդու աչքերով:
2009-ի ձմռանը Անատոլի Եվդոկիմովը ներկայացրեց «Ամանորյա հրավառություն» շոուն, որը պատրաստվել էր «Ձնե թագուհին» հեքիաթի հիման վրա:
2010 թվականի սկիզբը նշանավորվեց Եվդոկիմովի ու Նայոմի Քեմբլի , ինչպես նաև Վլադիմիր Դորոնինի ծանոթությամբ: Վերջիններս անձամբ Եվդոկիմով շոուին հրավիրեցին Շվեյցարիա:
Այս թիմը հյուրախաղերով հանդես է եկել շուրջ 30 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Կանադայում:
Ամենուր նրանց ներկայացումները հաջողություններով են պսակվել: Դիզայներ Մարկ Յակոբսը Եվդոկիմովին առաջարկել է դառնալ իր համաշխարհային սոցիալական կայքի դեմքը:
Այսօր Անատոլի Եվդոկիմով շոուն արագորեն ժողովրդականություն է ձեռք բերում`ելույթ ունենալով Մոսկվայում և ընդլայնելով ամբողջ աշխարհում իր հյուրախաղային երթուղին: Այս թիմը հանդիսատեսին պարգևում է նոր զգացողություններ և հույզեր, էներգիա, երջանկության ու սիրո մթնոլորտ՝ հանրությանը ստիպելով մանկան պես անկեղծ հրճվանք ապրել: Այնպես որ, այն լիովին արժանի է Երկրի սիրելի շոու կոչմանը:
Նմանատիպ նյութեր
12468 դիտում
22:38 13-05-2019
Հումորի հրավառություն՝ Երևանում. Գալուստյանը և Րեվվան կներկայանան ինքնատիպ շոուով
1892 դիտում
15:34 04-09-2014
Էրդողանը Ալիևի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից
3381 դիտում
11:47 31-08-2022
Չեմ բացառում, որ առաջիկայում նման մի մասկի շոուով ձերբակալվի Արայիկ Հարությունյանը. Զոհրաբյան
Այս բաժնից
10501 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am