211652_close_icon
views-count27074 դիտում article-date 20:28 23-09-2019

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Իրանցի 39–ամյա վարորդի բեռնատարի վրայից հսկայական գազ տեղափոխող գազաբալոնը պոկվել և գլորվել է ձորը. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:05-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Նասրոլլահի Խ.-ն իր վարած Scania մակնիշի հեղուկ գազ տեղափոխող բեռնատարով Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղակությունների, զոհեր և վիրավորներ չկան, սակայն եղել են կասկածներ, որ հնարավոր է՝ գազի արտահոսք եղած լինի: Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր