Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ ժողովրդին հայտնի Քեթիի ոլորաններում կցորդիչով բեռնատարի քարշակի վրայից կոնտեյները պոկվել և հայտնվել է երթևեկելի գոտում․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Լևան Կ․-ն իր վարած «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարով Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Քեթիի ոլորաններում, վարելու ընթացքում բեռնատարի քարշակի վրայից կոնտեյները ընկել և հայտնվել է երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կոնտեյների ընկնելու հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և դասակի հրամանատար Վանիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տարիել Ավետիսյանը և Վաչագան Սարգսյանը։
Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։