3518 դիտում
22:49 23-09-2019
Անհայտ անձը երևանյան ՍՊ ընկերության սպասասրահից «Սամսունգ Գալաքսի Վոչ» մոդելի ժամացույց է հափշտակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող ՍՊ ընկերության սպասասրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2019թ. հուլիսի 17-ին վերոհիշյալ սպասասրահի պատասխանատուն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:20-ից մինչև 13:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, ՍՊ ընկերության սպասասրահից գաղտնի հափշտակել է մեկ հատ «Սամսունգ Գալաքսի Վոչ» մոդելի ժամացույց՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ 2019թ հուլիսի 18-ին՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
ՔԿ-ից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
980 դիտում
11:42 13-12-2014
Հափշտակել էր «Սամսունգ» մոդելի պլանշետ
Այս բաժնից
760 դիտում
20:27 30-10-2024
Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավարի հետ
694 դիտում
20:05 30-10-2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ
898 դիտում
19:52 30-10-2024
Հայաստանն իր ափսոսանքն է հայտնում Իսպանիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ․ ԱԳՆ