211652_close_icon
views-count52214 դիտում article-date 17:58 23-09-2019

Տեղի ունեցավ «Երկրները մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա համաժողով-ցուցահանդես-մրցանակաբաշխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 20-22-ը Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը կազմակերպեց 9-րդ ամենամյա միջազգային «Երկրները մեկ հարկի տակ» նախագիծը: «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը ՀՀ-ում գործում է շուրջ տասնհինգ՝ նպատակ ունենալով աջակցել երկրի տնտեսական և հասարակական կյանքի զարգացմանը: «Երկրները մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա համաժողով-ցուցահանդես-մրցանակաբաշխությունը հանդիսանում է «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի և «ՋԻ ԷՄ ՋԻ Մեդիա Գրուպ»-ի հեղինակային փառատոնը: «Երկրները մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա համաժողով-ցուցահանդես-մրցանակաբաշխությունը մի քանի հետաքրքիր նպատակ է հետապնդում՝ միավորել բիզնեսն ու մշակույթը, թույլ տալ հայրենական և արտասահմանյան ապրանք արտադրողներին, ծառայություններ մատուցող ընկերություններին հանդիպել մեկ վայրում, իրենց փորձը փոխանակել և քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության եզրերը, մշակել օրենսդրական կարգավորումները՝ Հայաստանի ներդրումային և արտահանումային ծրագրերը ավելի դյուրին դարձնելու համար, տալ հնարավորություն սկսնակ գործարարներին ներկայանալու սպառողին և դուրս գալ նոր հարթակ: Ծրագրի շրջանականերում մեկ հարկի տակ էին հավաքվել ՀՀ-ում գործող կառավարության ներկայացուցիչները, նախարարներ, դիվանագիտական կառույցները, միջազգային կառույցները, ՀՀ-ում գործող տեղական ընկերությունները, 5 երկրից ժամանած օտարերկրյա գործարարներ, պետական կառույցների ներկայացուցիչներ՝ Ռուսաստանից, Չինաստանից, Հնդկաստանից, Կանադայից և այլ երկրներից: Համաժողովի ընթացքում պետական կառույցի ներկայացուցիչները, արտերկրից ժամանած ներկայացուցիչները, գործարարները հանդես եկան ելույթներով մատնանշելով կարևոր հարցեր՝ տնտեսական, ներդրումային, հարկային, մաքսային արտոնություններ, փոքր և միջին ձեռնարկություններ, նրանց դերն ու կարևորությունը: Ցուցահանդես–փառատոնը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարելիցին: Բացօթյա ցուցահանդեսի ժամանակ տեղական ընկերությունները, միջազգային ընկերությունները, դեսպանատները առանձին տաղավարների տեսքով ներկայացրին իրենց ծառայություններն ու ապրանքները: Գործարարները հնարավորություն ստացան ձեռք բերել նոր կապեր, պայմանավորվածություններ: ՍԵպտեմբերի 22-ին պետության կողմից տրվեցին մրցանակներ` ըստ ոլորտների: «Երկրները մեկ հարկի տակ» նախագծին միացել են 5 նախարարություններ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրվեցին մրցանակներ տեղական և միջազգային ընկերություններին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին, արտերկրից ժամանած պետական կառույցի ներկայացուցիչներին և գործարարներին իրենց կատարած անձնվեր աշխատանքի և երկարամյա գործունեության համար: Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Գագիկ Շամշյանը նոմինացված էր և ստացավ մրցանակ՝ որպես «Լավագույն տեղեկատվական աջակից»: «Երկրները մեկ հարկի տակ - Countries under the same roof» գործարար համաժողով, ցուցահանդես, մրցանակաբաշխության շրջանակներում «Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ն ճանաչվել է որպես «Նորագույն տեխնոլոգիաներով լավագույնս զարգացող մարզային բժշկական կենտրոն»։ Նման մրցանակի արժանանալը մեր համար շատ ուրախալի է, ոգևորիչ և պարտավորեցնող։ Շնորհակալություն մեր աշխատանքը գնահատելու համար։ Շնորհավորում և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի ողջ անձնակազմին և համաժողով-մրցանակաբաշխության կազմակերպիչներին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 731+
731+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր