1179 դիտում
22:22 20-09-2014
Մեկնարկել է «Երկրները՝ մեկ հարկի տակ» խորագրով քառօրյա փառատոնը
Հինգերերդ տարին անընդմեջ Երևանում անցկացվում է «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը, որը ներառում է ցուցահանդես և համաժողով։ Այս տարի փառատոնի ցուցահանդեսը Կարապի լճի տարածքում է կազմակերպվել, որտեղ երկու օր ավելի քան 30 երկրները, ի դեմս 90 կազմակերպությունների, կներկայացնեն իրանց արտադրանքը, ազգային մշակույթը, խոհանոցը, նաև` ավանդույթները։
«Տարբեր երկրներից Երևան են ժամանել տասնյակ գործարարներ։ Այստեղ, մեկ հարկի տակ մեկտեղված, փորձելու ենք հերթական՝ արդեն հինգերորդ անգամ, աջակցել նրանց ծանոթություններին, շփմանը, ինչպես նաև գործարար, մշակութային կապեր հաստատելուն, հասարակական այլ նախաձեռություններին։ Շնորհակալություն ենք հայտնում փառատոնի բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ դիվանագիտական կառույցներին: Աջակցության համար շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին, որը մեր կողքին է: Այս աջակցության շնորհիվ ևս, կարծում եմ, հանրությունը, մասնավոր և պետական կառույցները կկարողանան աշխատել միասին և հանդես բերել հետաքրքիր նոր նախաձեռնություններ»,- նշել է Միջազգային գործարար կապերի խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։
Երկօրյա ցուցադրությունից հետո փառատոնի ծրագրով նախատեսվում են բազմաթիվ գործարար հանդիպումներ, իսկ արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 22-ին՝ փառատոնի փակման արարողության ժամանակ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
2210 դիտում
21:38 21-05-2014
Հայաստանը մեր տունն է. ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթի փառատոնը մեկ հարկի ներքո
Այս բաժնից
841 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1078 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն