211652_close_icon
views-count1219 դիտում article-date 20:18 23-09-2019

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են գողություններ կատարած պատանուն

Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սեպտեմբերի 20-ի ժամը 22.00-ից սեպտեմբերի 21-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում Փափազյան փողոցում գտնվող մթերային խանութից գողացել են 40.000 դրամ: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանում բնակվող 16-ամյա մի պատանի։ Նույն օրը, ժամը 12.50-ին, նա, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել քննչական բաժին: Պատանին խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբեր ամսին ՀԱ Բ-2 թաղամասում գտնվող մի թոնրատնից ևս փող է գողացել: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բերման ենթարկվածը Շերամի փողոցում գտնվող սննդի առևտրի կետի պատուհանի փականը կոտրել և փող ու բջջային հեռախոս էր գողացել: Գողության մասին նախկինում չէր հայտնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր