Վանդալիզմը՝ Երևանի կենտրոնում
Գոռ Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է միտումնավոր հրդեհած հեծանիվի լուսանկար և գրել.
«Ասենք սա քաղաքակիրթ մարդու արած է՞:
Իմ համար սա վանդալիզմի դրսևորման ձև է, որը կարա մենակ անի մտավոր խնդիրներ ունեցողը։ Հազիվ հետաքրքիր նախագիծ է սկսվել, որը պայքարում է մի շարք խնդիրների դեմ, որոնք առկա են մեր երկրում։
Բայց չէ, ինչ որ մեկի «հանճարեղ գլխում» ծնվել, որ պիտի այրի հեծանիվը: Իրոք, խոսքեր չունեմ ասելու...
Yerevanride հուսով եմ նման դեպքերը շատ հազվադեպ են լինում։ Հեծանիվը Զորավար Անդրանիկի արձանի հետևում է»:


