Աշխարհի Գավաթ. Արոնյան- Լե Քուան Լիեմ. ուղիղ միացում
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի թայ-բրեյքի 6-րդ պարտիան:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը այս փուլի առաջին չորս պարտիաներում վիետնամցի Լե Քուան Լիեմի հետ ոչ-ոքի էր խաղացել, իսկ ահա 5-րդ պարտիայում հաղթանակ տարավ:
Դա նշանակում է, որ թայ-բրեյքի՝ կարճեցված ժամանակով 6-րդ պարտիայում սպիտակներով խաղացող Արոնյանին հաջորդ փուլ դուրս գալու համար բավարար է ոչ-ոքին:
Արոնյան- Լե Քուան Լիեմ պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.



