55064 դիտում
13:30 22-09-2019
Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի անձնակազմի 7 անդամներին բնակարաններ են նվիրել
Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի անձնակազմը բնակարններ է ստացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ բնակարանների բանալիները հանձնել է Սվերդլովի շրջանի ղեկավար ՌԴ Եվգենի Կույբիշևը:
Նա, մասնավորապես, նշել է, որ անձնակազմի 7 անդամների համար 1 սենյականոց բնակարանները օգնել են ձեռք բերել տեղի գործարարները:
Բնակարանները գտնվում են Եկատերինբուրգ քաղաքի նորակառույց շենքերից մեկում՝ նույն մուտքի տարբեր հարկերում: Բնակարանները արդեն վերանորոգված են և կահավորված, նշում է աղբյուրը:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/08/15/1132660/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած «Ուրալյան աղիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավի օդաչու Դամիր Յուսուպովը հայտարարել էր, որ իրեն հերոս չի համարում, քանի որ կատարել է իր պարտքը: «Շատերն ասում են, որ հերոս եմ, սակայն հերոս ինձ չեմ համարում, ճիշտն ասած, որևէ կերպ չեմ զգում, քանի որ կատարել եմ իմ պարտքը, որը պետք է անեի, փրկել եմ ինքնաթիռը, ուղևորներին, անձնակազմը: Կարծում եմ, որ դա միակ որոշումն էր: Ես ինձ հերոս չեմ համարում»,- «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Յուսուպովը:
«Իհարկե, ծրագրում եմ շարունակել թռիչքները, պարզապես ներկա դրությամբ դժվար է նշել ավիավթարի որևէ պատճառ»,- ասել է նա: Յուսուպովը շնորհակալություն է հայտնել անձնակազմին, ուղևորներին, երկրորդ օդաչուին և ինքնաթիռին:
Նմանատիպ նյութեր
83878 դիտում
22:31 15-08-2019
Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի օդաչուն իրեն հերոս չի համարում
2826 դիտում
22:28 03-11-2015
А321 օդանավի անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին Մերձմոսկվայի իշխանությունները 1 մլն ռուբլի կվճարեն
30103 դիտում
15:18 18-07-2017
Հարկադիր վայրէջք կատարած Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ուղևորուհին մահացել է. նոր մանրամասներ
Այս բաժնից
1102 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1186 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1069 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ