211652_close_icon

А321 օդանավի անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին Մերձմոսկվայի իշխանությունները 1 մլն ռուբլի կվճարեն

views-count2949 դիտում article-date 22:28 03-11-2015
Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը А321 օդանավի զոհված անձնակազմի անդամների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է ТАСС -ը: Նա զոհված օդաչուների ընտանիքներին 1 մլն ռուբլի կտրամադրի: Նահանգապետը ցավակցել է զոհվածների ընտանիքներին և նշել, որ աղետի ենթարկված օդանավի անձնակազմի անդամներից երկուսը` օդաչու Սերգեյ Տրուխաչովն ու բորտուղեկցորդ Ալեքսեյ Ֆիլիմոնովը Մերձմոսկվայի Միտիշչի և Ժուկովսկի քաղաքների բնակիչներ էին:

Նմանատիպ նյութեր