Հարկադիր վայրէջք կատարած Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ուղևորուհին մահացել է. նոր մանրամասներ
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավը հուլիսի 16-ին հարկադիր վայրէջք էր կատարել Վոլգոգրադի օդանավակայանում։ Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/899053/moskva-erevan-chverti-inqnatiry-harkadir-vayrejq-e-katarel.html]armenpress.am[/url]-ին հայտնել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։
«Օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Որոշում է կայացվել, որ օդանավը վայրէջք կատարի Վոլգոգրադի օդանավակայանում։ Օդանավը վայրէջք կատարելուց հետո կինն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է»,-ասել է Ս. Հովհաննիսյանը։
Ուղևորը 81-ամյա կին էր։ Նրան ուղեկցում էր որդին։