211652_close_icon

Իրանի նախագահը Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման կոչ է արել

views-count2574 դիտում article-date 16:31 21-09-2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի Անկախության օրվա առիթով առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ռոհանին կոչ է արել ընդլայնել Թեհրանի եւ Երեւանի միջեւ փոխադարձ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ Թեհրանի եւ Երեւանի միջեւ վաղեմի հարաբերությունները հետագայում եւս կխորանան բոլոր ոլորտներում, հայտնում է Fars գործակալությունը: Իրանի նախագահը հաջողություն է ցանկացել Հայաստանի նախագահին եւ բարգավաճում ժողովրդին ու երկրի կառավարությանը:

Նմանատիպ նյութեր