211652_close_icon
views-count1061 դիտում article-date 09:17 15-04-2021

Արցախի նախագահը և Հայկ Մարությանը քննարկել են Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ընդլայնման հարցը

Ապրիլի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկվել են երկու հայկական մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր