211652_close_icon
views-count1081 դիտում article-date 23:04 20-09-2019

Եվրոպական հանձնաժողովը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միավորում են իրենց ուժերը՝ պատվաստանյութերի առավելությունները խթանելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միասին Բրյուսելում հյուրընկալել են Պատվաստումների համաշխարհային գագաթաժողովը, որն անցկացվում էր առաջին անգամ: Գագաթաժողովը նպատակ ուներ ամբողջ աշխարհում ակտիվացնել պատվաստանյութերի միջոցով կանխարգելելի հիվանդությունների տարածման դադարեցման ուղղությամբ գործուն քայլերն ու հանդես գալ պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ: Բացելով գագաթաժողովը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Յունկերը և ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը պատվաստանյութերի միջոցով կանխարգելելի հիվանդությունների (օրինակ՝ կարմրուկ) տարածման դադարեցման ուղղությամբ ջանքերի հրատապ ակտիվացման կոչ արեցին: Վերջին 3 տարվա ընթացքում աշխարհի 7 երկրներ, որոնցից 4-ը՝ եվրոպական տարածաշրջանում, կորցրել են կարմրուկի վերացման իրենց կարգավիճակը: Այս հիվանդության նոր բռնկումներն ազգաբնակչության, այդ թվում՝ երբեք ամբողջական պատվաստման չենթարկված դեռահասների ու մեծահասակների շրջանում պատվաստման ծածկույթի բացերի ուղղակի արդյունքն են: Պատվաստման բացերի արդյունավետ հաղթահարման նպատակով գագաթաժողովում քննարկվել են պատվաստումների բազմաթիվ խոչընդոտներին, այդ թվում՝ իրավունքներին, կանոնակարգերին և հասանելիությանը, մատչելիությանը, որակին և պատվաստման ծառայությունների հարմարավետությանը, սոցիալական և մշակութային նորմերին, արժեքներին և աջակցությանը, անհատական մոտիվացիային, վերաբերմունքին, գիտելիքներին և հմտություններին առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր