211652_close_icon
views-count3463 դիտում article-date 23:02 03-08-2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ավելի ընդգրկուն մասնագիտական խումբ կուղարկի Ուհան՝ կորոնավիրուսի ծագման աղբյուրը հայտնաբերելու նպատակով

Կորոնավիրուսի ծագման աղբյուրը հայտնաբերելու նպատակ ունեցող մասնագիտական խումբն ավարտել է իր առաքելությունը Չինաստանում: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը ընդունել է ավելի մեծ թիմ ուղարկելու առաջարկը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5528652.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, թե ‘’միջազգային խումբը տեղակայվելու է Ուհանում’’: Հիշեցնենք, որ սա այն քաղաքն է, որտեղից, ըստ նախնական կարծիքի, տարածվել էր կովիդ 19 հիվանդության համաճարակը: Խմբի պատասխանատվությունների ու պարտավորությունների պայմանները կազմվել են ԱՀԿ-ի ու Չինաստանի կողմից: Սակայն դրանց մանրամասնությունների մասին դեռեւս ոչինչ չի հրապարակվում: ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների բաժանմունքի ղեկավար Մայքըլ Ռայընն ընդգծել է ‘’համաճարակաբանության պատկերում առկա ճեղքվածքների մասին’’ ու ավելացրել, որ իրականացվելու են մեծ ճշգրտությամբ ուսումնասիրություններ ու տվյալների հավաքագրում եւ գնահատում: ‘’Ամենակարեւորը մարդկանց այն խմբի ուսումնասիրությունն է, որոնք առաջինն իրենց վրա կրեցին նոր այս վիրուսը: Այդտեղից է, որ պիտի փորձենք գտնել այն առաջին ազդանշանը, երբ վիրուսը կենդանիներից անցավ մարդկանց’’, ասել է Ռայընը: Նրա խոսքերով, երբ հասկանանք, թե երբ է իրականացվել կենդանու ու մարդու միջեւ այդ սահմանը հիվանդության կողմից հատումը, այնժամ հնարավոր կլինի ավելի մանրազնին ուսումնասիրություններ իրականացնել կենդանիների շրջանում:

Նմանատիպ նյութեր