211652_close_icon
views-count7270 դիտում article-date 14:14 20-09-2019

Պետք է օր առաջ ազատագրել Նիկոլի կողմից բռնազավթված իշխանությունն ու վերականգնել տապալված սահմանադրական կարգը. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/menua1/posts/2375052109230517]էջում[/url] գրում է. «Մարտի 1-ի զոհերի համար բոլորիս սիրտն էլ ցավում ա, բայց մարտի 1-ի զոհերը հերոսներ չեն (բացի ոստիկանից, ով Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը պահպանելու համար զոհել է սեփական կյանքը և արժանի է մեծագույն հարգանքի), այլ միգուցե մոլորված մարդիկ, ովքեր ձեռնոց են նետել սեփական պետականությանը փորձելով Նիկոլի ու Տեր- Պետրոսյանի հորդորներով տապալել Հայաստանի սահմանադրական կարգն ու բռնազավթել իշխանությունը... Բայց ամեն դեպքում, եթե Նիկոլը որոշել ա այդ զոհերի հարազատներին պետական բյուջեից գումարներ հատկացնել և եթե մեր պետության գանձարանում նման ազատ փողեր կան, ապա միանշանակ այս գումարները նախևառաջ պետք է հատկացնել սահմանին սեփական կյանքով Հայաստանը պաշտպանելուց նահատակված մեր տղերքի ընտանիքներին... Այլ տարբերակ չկա, եթե փող կա՝ էդ փողը պետք է առաջնային տրամադրել սահմանին նահատակվածների հարազատներին և վերջ... Մեր պետության սահմանադրությանը ձեռնոց նետողները պետական հանցագործներ են, մեր պետության ներքին թշնամիներ և հերիք ա սեփական քաղաքական շահերի համար խեղաթյուրել ժողովրդավարության ու պետության մասին ընկալումները: Պետք է օր առաջ ազատագրել Նիկոլի կողմից բռնազավթված իշխանությունն ու վերականգնել տապալված սահմանադրական կարգն ու վերականգնել Հայաստանի սահմանադրական ու ժողովրդավարական դեմքը: Այսինքն՝ ըստ Նիկոլի Հայաստանը արտաքին թշնամուց պաշտպանելուց նահատակվածների հարազատները պետք ա մի կերպ ապրեն, իսկ իր հրամանով իշխանությունը բռնազավթելուց մահացածների հարազատները միլիոններով դրամներ ստանա՞ն պետական բյուջեից ու սա կոչվում է արդարությու՞ն...»։

Նմանատիպ նյութեր