211652_close_icon
views-count920 դիտում article-date 17:28 20-09-2019

Երիտասարդը հանձնել է կնոջ հանգուցյալ պապի հրացանը

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 19-ին, ժամը 14.20-ին, Այրում համայնքի 29-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է «Իժ-18 Ե» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է կնոջ պապին (մահացել է 2019թ.): Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր