1275 դիտում
15:44 20-09-2019
Հայաստան-Լիբանան պաշտպանական համագործակցությունն ընդլայնվում է
Հայ-լիբանանյան երկկողմ պաշտպանական համագործակցությունը հիմնված է երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամությամբ, փոխադարձ օգնության պատրաստակամությամբ և ընդհանուր մոտեցումների վրա, ուստի ունի լուրջ հեռանկարներ։
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նախարարի խոսքով՝ համագործակցությունն ունի ամուր իրավական հիմքեր։
2018 թվականի նոյեմբերի 9-ին նախարար Տոնոյանի՝ Լիբանան կատարած այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև համագործակցության մասին համաձայնագիրը, որն այժմ երկու երկրների խորհրդարաններում անցնում է վավերացման գործընթաց։
«Տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում վավերացումն ավարտված է և մոտակա ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահը կստորագրի այն։ Այս համաձայնագիրը 2001 թվականից գործող համաձայնագրի արդիական տարբերակն է և ընձեռելու է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի լայն շրջանակ»,- ընդգծեց Տոնոյանը։
ՀՀ ՊՆ նախարարը Էլիաս Բու Սաաբի հետ քննարկել է համագործակցության առկա վիճակը և ընդլայնման հնարավորությունները։
«Պայմանավորվել ենք համագործակցություն իրականացնել կանոնավոր պլանավորման ձևաչափով։ Համագործակցության հեռանկարային ոլորտներն ենք համարում փորձի փոխանակումը ռազմատեխնիկական տարբեր ուղղություններով, համատեղ վարժանքները, կրթությունը և վերապատրաստումը և, ամենակարևորը, ճգնաժամային իրավիճակներում հետախուզական տեղեկատվության փոխանակումը։ Կարևորել ենք երկու երկրների ռազմական մշակույթի և պատմության փոխադարձ իրազեկման միջոցառումների անցկացումը»,- ասաց Տոնոյանը։
ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջը ներկայացրել է Սիրիայում հումանիտար առաքելության նպատակներն ու խնդիրները։ Միևնույն ժամանակ նշել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախումբը ոչ միայն զուտ Հայաստանի միջազգային պարտավորությունների իրականացումն է, այլև յուրօրինակ պարտքի վերադարձ լիբանանցի ժողովրդին՝ հարատև կայունության և խաղաղության հաստատման իրենց ջանքերում։
«Մեր հանդիպման ընթացքում կրկին անգամ փաստեցինք նաև երկու բարեկամ երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները։ Անդրադարձանք մեր պետությունների հարևանությամբ ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին և համատեղ քայլեր ձեռնարկելու մեր հնարավորություններին»,- եզրափակեց Տոնոյանը։
Նմանատիպ նյութեր
2102 դիտում
19:43 29-01-2018
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության միջազգային համագործակցությունն ընդլայնվում է
754 դիտում
21:14 02-05-2023
Դատական բարեփոխումներ և թվայնացում․ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունն ընդլայնվում է
834 դիտում
16:40 26-09-2014
Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի գլխավոր քարտուղարը՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում
Այս բաժնից
805 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը