Ոստիկանապետի անհավանական եւ հավանական թեկնածուները. aravot.am
Վալերիյ Օսիպյանի՝ ոստիկանության պետի պաշտոնից ազատվելուց հետո, նույնիսկ մինչ այդ, երբ դեռ լուրեր էին շրջանառվում պաշտոնանկության մասին, սկսվեցին նոր ոստիկանապետի անուն եւ անուններ շրջանառել: Կային նաեւ ինքնառաջադրվողներ:
[url=https://https://www.aravot.am/2019/09/18/1066699/?fbclid=IwAR03AforbKpOSThJ9cj-mPKQz4gjofBwGRurM0dv6QJuJMhlAwLeLIu40Ro]Aravօt.am[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության պետի իշխանության ցանկալի թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերն էլ առաջադրում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանին՝ «Նավակ Ճոճողին»: Նա մինչեւ Օսիպյանի հրաժարական էր ինքնառաջադրվում: Գաբրիելյանը եւ ֆեյսբուքում եւ հարցազրույցներում ասել է իր հավակնության մասին. «Ես մեր ընկերական կռուգում միշտ էլ ասել եմ, որ էս երկրի ոստիկանապետը ես պետք է լինեմ։ Բայց դա չի նշանակում, որ այս պահի դրությամբ աչք ունեմ այդ աթոռին»:
Սակայն ոստիկանության պետի պաշտոնին հավակնելու համար օրենքը որոշ չափանիշներ է սահմանում: Ըստ «Ոստիկանությունում ծառայության մասին օրենք»-ի 14-րդ հոդվածի, (Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները)
1. Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում: Իսկ ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի` Ոստիկանության բարձրագույն պաշտոններ` Ոստիկանության պետ, Ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ: Ոստիկանության գլխավոր պաշտոններն են` գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, գլխավոր վարչության պետի տեղակալ, վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ, վարչության պետի տեղակալ, բաժնի պետ: Անդրանիկ Քոչարյանը կարծես համապատասխանում է օրենքի պահանջներին, նա 1990-1991 թվականներին զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 1991-1995 թվականներին՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի: Գնդապետի նրա կոչումի մասին ոչինչ գրված է:
Aravot.am-ը փորձեց պարոն Քոչարյանից ճշտել լուրը, սակայն նա տեղեկացրեց, որ Հայաստանում չէ, կվերադառնա 2 օրից: Ոստիկանապետի մյուս եւ ամենահավանական թեկնածուն փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանն է, որն ունի գնդապետի կոչում, եւ մի կարեւոր հանգամանք էլ՝ վարչապետ Փաշինյանի ընկերն է:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/09/18/1066699/?fbclid=IwAR03AforbKpOSThJ9cj-mPKQz4gjofBwGRurM0dv6QJuJMhlAwLeLIu40Ro]կայքում[/url]։