211652_close_icon
views-count1049 դիտում article-date 13:45 18-09-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 17-ից 18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, խարդախության` 8, ծեծի 6, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, խուլիգանության, սպանության սպառնալիքի ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և ապօրինի ծառահատման՝ 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր