Կգործի՞ կրկին Սպիտակի կարի ֆաբրիկան․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «1988թ. Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար Նորիկ Մուրադյանը, ով ստեղծել ու գլխավորել է Սպիտակի կարի միավորումը, որ 10 հազար աշխատող է ունեցել, հիմա նամակներով դիմում է վարչապետին: Երկու նպատակ ունի, նախ՝ որ կարի ֆաբրիկան մասնավորեցրած ու չաշխատեցրած անձը պատժվի իր ապօրինությունների համար և ապա՝ իրեն հնարավորություն տրվի կրկին վերականգնելու Սպիտակի կարի միավորման երբեմնի փառքը:
«Սպիտակի կարի արտադրական միավորումը կառուցվել է իմ գլխավորությամբ՝ Սպիտակի աշխատավորների կողմից և այն պետք է ծառայի Սպիտակի բնակիչներին: Խնդրում եմ գլխամասային ֆաբրիկան հանձնել կոլեկտիվին այդ նպատակը իրագործելու համար: Ոչ թե ինձ, այլ՝ կոլեկտիվին: Ես պետությունից վարկ կվերցնեմ, կվերականգնեմ ֆաբրիկան: Պետությանը կվերադարձնեմ հա'մ վարկը, հա'մ ֆաբրիկան: Կուզի՝ թող պետությունը կառավարի, չի ուզի՝ թող տա կոլեկտիվը աշխատեցնի ֆաբրիկան՝ հօգուտ Սպիտակի, հօգուտ երկրի …»,- անկեղծանում է զրուցակիցս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]