47-ամյա տղամարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի է ներկայացել 47-ամյա Վահե Բ.-ն, որը ապրիլի 1-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 228.1 հոդվածի (ապօրինի թմրանյութերի իրացումը) 3-րդ մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]