211652_close_icon
views-count4107 դիտում article-date 23:16 16-09-2019

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։ Հերթականն իրականացվեց սեպտեմբերի լույս 15-ի և 16-ի գիշերը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների, այդ թվում՝ պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները իրականացրեցած միջոցառման ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող ընդհանուր 28 անձի։ Միջոցառման խնդիրն է՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ վայրերում նրանք ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական կարգը՝ անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին։ Այս ուղղությամբ ոստիկանության աշխատանքները շարունակական են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր