211652_close_icon
views-count1965 դիտում article-date 17:28 16-09-2019

Երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության մասին. News.am

[url=https://news.am/arm/news/533704.html?fbclid=IwAR0YGAZM1H1pMK8hvBJ5-YzdimJ4EIAokU8__1_Pkpc9dn0iVWsPoPRV3HM]News.am[/url]-ը գրում է. Երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել. ստվերում, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անելը նշանակում է, որ եթե ձեր ասածի թեկուզ 1 տոկոսը ճշմարտություն լինի, իմ ողջ կյանքն ու գործունեությունը անիմաստն են, անիմաստ եմ ապրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունի պայամանավորվածություն. ընդդիմախոսները պարբերաբար մեղադրում են իրեն, որ նախորդների գործունեությանը քաղաքական գնահատական տալուց խուսափում է։ «Ավելի մեծ անհեթեթություն դժվար է ասել։ Հայաստանի նախորդ իշխանությանը գնահատական տրված է, եւ այդ գնահատականը եղել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ Հայաստանում շարունակվող հեղափոխությունը։ Հիշում եք, որբ 1998 թվականին տեղի ունեցավ իշխանափոխություն՝ էլի այդ հարցը արծածվում էր նախորդ հանցավոր ռեժիմին գնահատական տալու այդ պրոցեսը շատ մեծ թափով սկսվեց, եւ արդյունքում ավարտվեց Բաղրամյան 26-ի կայքում տեղադրված մի քանի էջանոց փաստաթղթով, որտեղ ասվում էին բաներ, որը հայտնի են, եւ, որը, որ ոչինչ չբերեց։ Մեզ ուրիշ բանի համար էլ են քննադատում, մեզ ասում են շատ եք քննադատում նախկինների չարածների վրա։ Բա էս ամեն ինչը ներկայացնում են, ի՞նչ է, եթե ոչ նախորդ իշխանության գնահատական։ Զինվորների սննդի կարգը փոխելն ի՞նչ է, եթե ոչ նախորդ իշխանության գնահատական։ Ես նախորդ իշխանության գնահատականը նո՞ր պիտի տամ»,- ասաց Փաշինյանը։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/533704.html?fbclid=IwAR0YGAZM1H1pMK8hvBJ5-YzdimJ4EIAokU8__1_Pkpc9dn0iVWsPoPRV3HM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր