Անգլիա. Հենրիխ Մխիթարյանը հրաշալի գոլ խփեց «Սաութհեմփթոնին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Սաութհեմփթոնը» սեփական հարկի տակ խաղում է Լոնդոնի «Արսենալի» հետ:
Հանդիպման 28-րդ րոպեին Նաչոյի եզրային փոխանցումից հետո «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գլխի հրաշալի հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:
Սա հայ ֆուտբոլիստի 3-րդ գնդակն է ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում: